|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կովկասի մահմեդականների վարչությունը ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին «Քարե երազներ» վեպի պատճառով մուրթադ` հավատքն ուրացած է հայտարարել: Այդ մասին ասվում է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարության մեջ. տեղեկացնում է 1news.az-ը:
«Այլիսլիի գիրքն իսկական դավաճանություն է` ոչ միայն ժողովրդի, այլ նաեւ պապերի ու հայրերի հավատքի»,- ասում է Փաշազադեն եւ առաջարկում գրողին զրկել «Շոհրաթ» եւ «Իստիգլալ» շքանշաններից, որոնք նրան շնորհվում են ադրբեջանական գրականության մեջ մեծ վաստակ ունենալու համար: