|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով` ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին զրկվել է հանրապետության ժողովրդական գրողի կոչումից. տեղեկացնում է vesti.az-ը: Ալիեւի մեկ այլ հրամանով` Այլիսլին զրկվում է նաեւ նախագահական անհատական թոշակից:
Պատճառը Այլիսլիի «Քարե երազներ» գիրքն է, որը մեծ դժգոհություն է բարձրացրել Ադրբեջանում: Ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին: Նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ երկրացիների հիշատակին, որոնք իրենցից հետո թողեցին անարցունք մնացած ցավ»: Վեպում զուգահեռներ են տարվում 1919 թվականին Ագուլիսի հայերի ոչնչացման եւ Սումգայիթի ու Բաքվի կոտորածների միջեւ: