|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թերթի տեղեկություններով` արդեն 4-րդ օրն է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մասնավորապես` կալանավայրի կլոր մասնաշենքում, կալանավորները պարզապես չեն կարողանում կապ հաստատել դրսի աշխարհի հետ: Վերջիններս ամբողջությամբ կապից զրկվել են, եւ սա, ի դեպ, պատահականություն չէ: Բանն այն է, որ կալանավայրի ղեկավարությունը հատուկ ծրագիր է մշակել` խափանել բջջային կապը, այսինքն` պայքարել բջջային հեռախոսների դեմ, որոնց օգտագործումը կալանավյրում արգելված է:
Թերթի տեղեկություններով` այս նպատակով կալանավայրի տարածքում տեղադրվել են սյուներ, որոնց վրա ամրացվել են հատուկ սարքավորումններ: Տեղադրված մոտ երեսուն սարքավորումներով խլացվելու է կապը, իսկ կալանավորներն այսուհետ ստիպված են լինելու գումարով քարտեր ձեռք բերել եւ օգտվել «շենքում» տեղադրված հեռախոսներից: