|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Վլադիվոստոկում Ճապոնիայի հյուպատոսին ձերբակալելու մասին՝ լրտեսության կասկածանքով։ Նրան իրավապահները բռնել են հենց տեղում՝ գումարի դիմաց Պրիմորիեի իրավիճակի վրա պատժամիջոցների ազդեցության մասին տեղեկություններ ստանալիս։
Հյուպատոսը հայտարարվել է անցանկալի անձ՝ կապված դիվանագիտության հետ անհամատեղելի գործունեություն ծավալելու հետ։ Ճապոնական կողմին դիվանագիտական խողովակներով բողոք է հայտարարվել։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԴԾ-ին, որը տարածել է թե նրա հարցաքննության տեսագրությունը, թե լրտեսության դրվագը, երբ սրճարանում գումար դիմաց տեղի է ունեցել ինֆորմացիայի տրամադրումը։
Ճապոնացին տեսագրության մեջ ընդունել է իր մեղքը: