|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը երեկ Վեհաժողովի քննարկմանն է ներկայացրել իր հեղինակած` «Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով հաջորդական միջոցներ» զեկույցը. գրում է «Առավոտը»:
Թերթի տեղեկացմամբ` զեկույցի հեղինակը նշում է, որ չնայած գործադրված ջանքերին` Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը դեռեւս լուծված չէ: Ավելին` Ք. Շտրասերը ներկայացնում է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով նոր դեպքեր, որոնց շարքում են մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների ու ակտիվիստների, լրագրողների, բլոգերների ու խաղաղ ցույցերի մասնակիցների տեւական ազատազրկումները:
Շտրասերը հիշեցրել է նաեւ, որ իրեն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր` ուսումնասիրություններ կատարելու համար, եւ իր զեկույցն ինքը կազմել է տարբեր ՀԿ-ների ներկայացրած տվյալների հիման վրա: Ըստ Շտրասերի` այս պահին Ադրբեջանում կա 85 քաղբանտարկյալ, որոնց անունները նա զեկույցում մեկ առ մեկ թվարկում է: