|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարող է persona non grata`ոչ ցանկալի անձ դառնալ Մեծ Բրիտանիայում:
Ինչպես գրում է «Գարդիանը», բրիտանական խորհրդարանի ստորին պալատի անդամ, լեյբորիստ Քրիս Բրայանթը առաջարկել է հետ կանչել Մեծ Բրիտանիա ժամանելու` Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը, քանի դեռ չեն պարզվել «Գարդիանի» լրագրող Լյուկ Հարդինգին Մոսկվայի օդանավակայանից հետ ուղարկելու պատճառները:
Բրիտանական խորհրդարանը դեռեւս չի արձագանքել Քրիս Բրայանթի առաջարկին: Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես առայժմ չի մեկնաբանել այն: