|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նոտա է ստացել՝ արտաքսված ամերիկյան դիվանագիտական անձնակազմի ցուցակով, որոնք հայտարարվել են պերսոնա նոն գրատա. չորեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ամերիկյան կողմը տեղեկացվել է նաև, որ ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողություն կստանա «վճռական և համարժեք պատասխան»:
«Մարտի 23-ին Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության բարձրաստիճան դիվանագետին, որը կանչվել է ԱԳՆ, նոտա է հանձնվել` ԱՄՆ արտաքսված դիվանագիտական աշխատակիցների ցուցակով, որոնք հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Նյու Յորքում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության դիվանագետների, ինչպես նաև ՄԱԿ-ի քարտուղարության ռուս աշխատակցի արտաքսման»,- հայտնել են նախարարությունից։