|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անգլիայում լույս տեսնող The Spectator ամսագրի սյունակագիրներից Դուգլաս Մուրեյը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծությունների մրցույթ է անցկացնելու:
Ըստ Demokrathaber-ի՝ Մուրեյը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թույլ է տվել հետաքննություն սկսել հայտնի երգիծաբան Ջան Բողմերանի դեմ, ով Էրդողանի մասին «վիրավորական» տեսանյութ էր պատրաստել:
Ի նշան բողոքի՝ Մուրեյը վիրավորական ստեղծագործությունների մրցույթ է անցկացնելու, որի պահանջն է՝ «հնարավորինս շատ վիրավորանքներ հասցնել բռնապետ Էրդողանին»:
Բանաստեղծությունները [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելու կոչ անող սյունակագիրը նշել է, որ մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև հունիսի 23-ը: