|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաց տխրահռչակ լրագրող Գեորգի Գաբունիան դարձյալ վիրավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Դեպքը տեղի է ունեցել վրացական «Մտավարարի Արխի» հեռուստաալիքի եթերում. հայտնում է apsny.ge կայքը։
Մեկ տարի առաջ Գաբունիան «Ռուսթավի 2» հեռուստաալիքով վիրավորանքներ էր հղել Պուտինին: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան իր աջակցությունն էր հայտնել Գաբունիային: Սակայն շուտով փոխվեց հեռուստաալիքի սեփականատերը, ով հեռացրեց ինչպես Գաբունիային, այնպես էլ Գվարամիային:
Այժմ, դեպքից մեկ տարի անց, Գաբունիան դարձյալ անպարկեշտ արտահայտություններ է արել Վլադիմիր Պուտինի դեմ: Եթերի վերջում նա անցավ ռուսերենի և սկսեց հայհոյանքներ ուղղել Պուտինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ:
Իր «Փոստ-ֆակտում» ծրագրի ընթացքում Գաբունիան նշեց, որ ամբողջ սրտով «մաղթում է՝ Պուտինը մեռնի», «որպեսզի ամբողջ աշխարհը մի փոքր շունչ քաշի»:
«Իմ սիրելի Վոլոդյա, Վովոչկա, ես այստեղ մտածեցի..., գիտես, ես չեմ պղծի քո գերեզմանը: Դե, ես իսկապես խոստացել էի... Բայց ես դա չեմ անի: Դու նույնիսկ վրացական կղանքին արժանի չես», - հայտարարել էր Գաբունիան: