|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանում դեկտեմբերի 10-11-ը CyHub Armenia-ն կանցկացնի Capture the Flag կիբեռանվտանգության մրցույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի նպատակը երկրում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելն է։
Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձևաչափի մրցույթ է, որի ընթացքում մասնակիցները պետք է կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով ապահովեն համակարգչի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնեն և արձագանքեն այնպիսի կիբեռհարձակումների, որոնք կարող են պատահել իրական կյանքում:
CTF 2022 մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, մասնակցել կարող են հետաքրքրված բոլոր անձինք։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։