Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Իրանի մայրաքաղաքում մայիսի 9-ին Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների երկրորդ միջազգային մրցույթի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես կբացվի:
Մրցույթին ավելի քան 300 նկարիչ է մասնակցել Իրանից, Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Թուրքիայից և այլ երկրներից: Նրանք կազմակերպիչներին 839 աշխատանք են ուղարկել: Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, հաղթողը 12 հազար դոլար մրցանակ կստանա: Երկրորդ տեղի մրցանակային ֆոնդը 8000 դոլար է, երրորդինը՝ 5000:
Մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումն անցկացվում է Արևմուտքի երկակի չափանիշները ցույց տալու համար: Նրանց հավաստմամբ՝ իսլամի նկատմամբ հարգանքի բացակայությունն ամենուր է, մինչդեռ Հոլոքոստի թեմայի վրա տաբու է դրված: