|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 11-13-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը:
«Հայաստանը` Ձեր գործընկեր» 2013 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա ավելի քան 120 կազմակերպություններ` ներկայացնելով Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Սիրիան և այլ երկրներ:
Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ: Ցուցահանդեսի շրջանակներում սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի և ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու և անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետև հատուկ համարներով համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները և առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Համազգային ընտրություն» մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Պրոմ էքսպո» ընկերությունը: