|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե «Ժառանգություն»-ը միացե՞լ է ՀԱԿ-ի` Ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկներին:
Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք միանալու խնդիր չունեն, և ՀԱԿ-ն է իրենց միացել, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն դեռ ավտորիտար իշխանություն էին, խորհրդարանում էլ ՀԱԿ չկար, իսկ «Ժառանգություն»-ն ընդդիմություն էր, և այս պահանջները դնում էին: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ավտորիտարիզմի կնքահայրն է:
Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում այն, որ, իր գնահատմամբ, ավտորիտար ուժը`ՀԱԿ-ը, միացել է «Ժառանգության» ժողովրդավար պահանջներին, նա պատասխանեց, որ ավտորիտար ռեժիմից օգտվելու հնարավորություններն են քչացել: