|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց որոշում՝ հավանություն տալ ամառային դպրոցի կազմակերպման ծրագրին: Նախարարի խոսքով՝ Բեյրութի Հայկազյան համալսարանից հետո միակ կրթական ծրագիրը, որն իրականացվում է աշխարհում հայերի համար, Երևանի պետական համալսարանի բազայի վրա կազմակերպվող ամառային դպրոցն է, որը հնարավորություն է տալիս մեր ուսուցիչներին, պարարվեստի ուսուցիչներին 10-15 օր վերապատրաստվել Երևանում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե քանի՞ ուսուցիչ են վերապատրաստելու այս տարի: Նախարարը պատասխանեց, որ այս տարի վերապատրաստվելու է 100-120 ուսուցիչ, և ամենակարևոր փաստը հայերենի արագացված ուսուցանումն է:
«Գրականության պակաս կա՞»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ գրականության պակաս չկա, և այդ գործը պատշաճ կազմակերպվում է: