|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պաուլա Մարկովիչը երկրորդ արգենտինացի ռեժիսորն է, որ մասնակցում է այս «Ոսկե ծիրան»-ին, սակայն նրա «Պարգևը» ֆիլմը մեքսիկական արտադրության է, քանի որ, ինչպես ռեժիորն է նշում, մեքսիկացիներն առաջինը հավատացին իր ծրագրի իրականացմանը, բացի այդ` ֆիլմի անձնակազմը մեքսիկացիներ են:
Արգենտինայում նկարահանված ֆիլմը 7-ամյա աղջնակի մասին է, ով մեծ գաղտնիք պետք է պահի, բայց նա այնքան էլ չի հասկանում, թե դա ինչ գաղտնիք է:
Ըստ գրող-ռեժիսորի` կինոն գրականության ժառանգորդն է և հարստացնում է այն: «Կինոյի պատկերը հայտնվում է ոչ թե ժապավենի, այլ գրասեղանի վրա»,- ավելացրեց Մարկովիչը: