|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է անկախության 20-ամյակին:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում կցուցադրվեն մանկական, անիմացիոն, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր:
«Կցուցադրվի մոտ 90 ֆիլմ: Հետաքրքրականն այն է, որ ժյուրիի անդամների հետ երեխաներն էլ կքվեարկեն»,- տեղեկացրեց նա`հավելելով, որ մրցանակներ կտրվեն հետևյալ անվանակարգերով`«Գրան պրի», «Հանդիսատեսի համակրանք», «Խաղարկային ֆիլմեր», «Անիմացիոն ֆիլմեր», «Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր», «Ես իրավունք ունեմ», «Լավագույն վավերագրական ֆիլմեր», «Ամեն ինչ երեխաների կողմից»:
Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 26-ը: