|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դահլիճում տեղերի 80-90 տոկոսը զբաղված էր, անգամ դիտումներ են եղել, երբ ընդհանրապես ազատ տեղ չի եղել. yerkir.am-ի հետ զրույցում նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` ներկայացնելով «Կինոաշուն- 2011» ծրագրի ընթացքը:
Նա տեղեկացրեց, որ ակտիվություն է նկատվել հիմնականում ՀՀ մարզերում կայացած ցուցադրությունների ժամանակ` ուսանողության եւ զինվորականների շրջաններում: «Անգամ Սյունիքում, Կոտայքում, Արմավիրում ենք պայմանավորվածություն ձեռք բերել` կինոդիտումներ կազմակերպելու համար»,- նշեց Գեւորգյանը` հավելելով, որ փորձը ցույց տվեց, որ նախաձեռնությունը միայն ճանաչողական չէ, քանի որ այն մեծ ոգեւորություն եւ աշխուժություն է առաջացնում կինոսերների շրջանում:
Ծրագրի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: