|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար: Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը կենսաթոշակային տարիքի հետևանքով այլևս չի կարող պաշտոնավարել:
Ինստիտուտի տնօրենի ընտրությանը մասնակցելու համար ինստիտուտի տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, տվյալ ինստիտուտի գիտական անձնակազմը և տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու:
Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական ուղղություններից մեկին: Թեկնածուների առաջադրման համար կարող են դիմել մինչև մարտի 18-ը: