|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի ռեյտինգային թեկնածուների ձայների տվյալները: Թիվ 5 ընտրատարածքն ընդգրկող Արարատի մարզում «Ելք» դաշինքից առավել ձայն է ստացել Ռազմիկ Թևոնյանը` 4221 ձայն:
«Ծառուկյան» դաշինքից`Հովիկ Աբրահամյանի որդին, Գագիկ Ծառուկյանի փեսան` Արգամ Աբրահամյանը, ստացել է 34 415 ձայն, իսկ Ստեփանյան Տիգրանը` 4354 ձայն:
ՀՀԿ թեկնածուներից Գրիգորյան Արայիկը ստացել է 45 339 ձայն, հանրապետական Մուրադ Մուրադյանը` 18 202, իսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` 6 530 ձայն:
Արարատի մարզի ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից առավել ձայներ ստացել է փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը` 1049 ձայն, իսկ Գնել Սարգսյանը` 1058: