|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմեկնարկի օդամղիչ զենքերից կատարվող հրաձգության միջազգային մրցաշարը (IWK - INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ: Այս մասին հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցումային առաջին օրն օդամղիչ հրացան ձևի մեծահասակների պայքարում կմրցենՀրաչիկ Բաբայանը, Սուերն Բերյանը և Քրիստիան Լաուերը, երիտասարդների պայքարում կմրցեն Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոսյանը: Օդամղիչ ատրճանակ ձևի մեծահասակների պայքարում կմրցի Էլմիրա Կարապետյանը, երիտասարդների պայքարում` Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը:
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հանդես կգա գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները:
Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն միջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: