|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի «Սևանա Լիճ – 2014» 16-րդ կարգի միջազգային մրցաշարը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:30, Մարտունի քաղաքի մշակույթի պալատում: Մրցաշարին մասնակցում են միջազգային գրոսմայստերներ Հայաստանից և արտերկրից: Նրանք են՝ Ալեքսանդր Արեշչենկոն, Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Վլադիմիր Ֆեդոսեևը, Սանան Սյուգիրովը (Ռուսաստան), Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան): Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը: