|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսի մայրաքաղաք Մինկսում այսօր կմեկնարկի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկներ: Մինսկում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:
Վիկտոր Լիվենցևի անվան մրցաշարին կմասնակցեն նաև Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի մարզիկներ: