|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 8-10-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանցկացվի ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ եւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 8-րդ միջազգային հուշամրցաշարը և Գավաթի խաղարկությունը:
Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոցում ՖԻԼԱ-ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) օրացույցում ընդգրկված մրցաշարին կմասնակցի 1997-1999 թվականներին ծնված 200-220 ըմբիշ՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից եւ Իրանից: