|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գնելի Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 6-րդ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 14-16-ը Իջևանի թիվ 1 մարզադպրոցում: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին:
Գնել Մեջլումյանը եղել է ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1988,1989), Եվրոպայի չեմպիոն (1989), ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր (1990, 1990), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1989) և բարի կամքի խաղերի մրցանակակիր (1990):
Մրցաշարը նվիրված է Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների անկախության 20-ամյակին: Հիշեցնենք, որ այն պատկանում է FILA-ի օրակարգի մրցաշարերի դասին: