|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հունիսի 25-29-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Մինչև աշխարհամասի ստուգատեսը մայիսի 25-ին երիտասարդ ազատոճայինները կմեկնեն Բելառուս մասնակցելու միջազգային մրցաշարի: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Բելառուսում հիմնականում հանդես կգան Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշները.
«Առաջիկա միջազգային մրցաշարին կմասնակցեն մեր առաջին համարները: Թիմում ընդգրկել ենք նաեւ աչքի ընկած երկու մարզիկի, որոնք Հայաստանի առաջնության մրցանակակիր են: Բելառուսում ըմբիշներ կունենանք բոլոր քաշային կարգերում: Իհարկե, պայքարելու ենք մրցանակային տեղերի համար:
Մրցաշարից անմիջապես հետո կմեկնենք Վլադիկավկազ, որտեղ Հարավային Օսեթիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք»,- ասել է Ավետիք Վարդանյանը:
Բելառուսի միջազգային մրցաշարին կմասնակցեն Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գեւորգ Մխեյանը, Գեղամ Գալստյանը, Արման Ավագյանը, Արման Անդրեասյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը եւ Հովհաննես Մխիթարյանը: