|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները: Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, որը քառորդ եզրափակիչում հաղթել էր ուզբեկ բռնցքամարտիկին, կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին և բավարարվեց բրոնզե մեդալով: Եվ այսպես` հայ բռնցքամարտիկները Լիվեցևի անվան մրցաշարում նվաճեցին մեկ մեդալ. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում էր 6 մարզիկով: