|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 4-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Gymnasium Cup բրազիլական Ջիու-Ջիթսուի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաև հայ մարզիկները։
Մասնակից երկրների շարքում (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Հունաստան, Իրան, Ղազախստան, Ռուսաստան,ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան) հայ մարզիկները զգալի թվով առաջ անցան մրցակիցներից և մեդալային հաշվարկում գրավեցին առաջին տեղը։
Հատկապես փայլուն հանդես եկան Legacy Brazilian Jiu Jitsu-ի Երևանի (մարզիչներ Անդրանիկ Հարությունյան, Հրաչյա Խաչատրյան) և Վանաձորի (մարզիչ Արեն Գևորգյան) թիմերը։