|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին։
Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը լրագրողներին հայտնեց, որ մեր հանրապետության կազմը աչքի է ընկնում և’ ուժով, և’ տիտղոսակիր մարզիկների մասնակցությամբ: Ըստ նրա` արդեն 23 գրոսմայստեր մասնակցության հայտ է ներկայացրել՝ Զավեն Անդրեասյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Տիգրան Պետրոսյան և այլք։
Մրցաշարի մեկնարկին ներկա կլինի նաև ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։