|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը:
Ըստ Ensonhaber-ի՝ կուսակցության նախընտրական ծրագրում խոստացել են նաև պետության անունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ծրագիրը ներկայացնելու ժամանակ կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններն ու կոտորածները պետության անունից ճանաչելու և ներողություն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու: Նա հայտարարել է նաև, որ վերացնելու են Հայաստանի շրջափակումը։
«Զարգացնելու ենք Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերություններն ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,- ասել է կուսակցության կին համանախագահը: