|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում ապրող հրեա պրոֆեսորների մի խումբ Իսրայելի կառավարությանն է դիմել Առաջին աշխարհամարտի օրերին հայերին պատուհասած ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու խնդրանքով, տեղեկացնում է «Արմինյըն միրոր սփեքթեյթրե շաբաթաթերթի նոյեմբերի 20-ի համարը՝ օգտվելով israelnationalnews.com կայքից:
Ըստ «Ֆիրատ նյուզ» գործակալության՝ Վաշինգտոնի «Ջորջթաուն» եւ Ռամաթ Գանի «Բար Իլան» համալսարաններից չորս պրոֆեսորներ այդ մասին նամակ են հղել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին: Նամակ-խնդրանքում նաեւ կոչ է արվում նպաստելու Թուրքիայում ապրող միլիոնավոր քրդերին ինքնավարություն շնորհելու գործընթացին:
«Արդեն 26 երկրներ եւ ամերիկյան 44 նահանգներ ճանաչել են հայերի դեմ գործված ցեղասպանությունը, բայց Հոլոքոսթը ապրած Իսրայելը դեռեւս դրանց շարքում չէ»,- նշված է նամակում: