|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրախորհրդարանի` ԵՄ երկրներին ուղղված կոչը` ճանաչել Ցեղասպանությունը, մեծ վրդովմունք է առաջացրել Թուրքիայում:
Ըստ Haberler-ի` Թուրքիայի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը, Եվրախորհրդարանի այդ հայտարարությունները «չափազանց խնդրահարույց» անվանելով, ափսոսանքով դատապարտել է դրանք:
Նշելով, որ Եվրախորհրդարանն այդ հարցում միակողմանի մոտեցում է ցուցաբերում, նա ասել է,. «Զեկույցը անտրամաբանական և ապօրինի պահանջներ է ներկայացնում»:
«Դրանից տուժում են Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու դժվարացնում թուրքերի և հայերի համատեղ ապագա ստեղծելը»,- ասել է Բիլգիչը: Հայտարարության վերջում նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է իր դեմ արված քայլերի դեմ միջոցներ ձեռնարկել: