|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Minval.Az-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանին Ղարաբաղը պետք չէ:
Անդրադառնալով առաջնագծում լարվածությանը` նա ասել է, որ հրադադարի ռեժիմը խախտվում է 1994-ի համաձայնությունից ի վեր: «Սակայն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը բացառում եմ: Ադրբեջանին Ղարաբաղը պետք չէ, Ռուսաստանին՝ առավել ևս: Կրեմլն ուղղակի երկու կողմերին վերահսկողության տակ է պահում»,- ասել է քաղաքագետը:
Նա հավելել է, որ ադրբեջանցիներին հետաքրքրում է միայն դոլարի կուրսը: