|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ինտերպոլը դադարեցրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետախուզումը. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին հայտնել է Joseph Hage Aaronson փաստաբանական ընկերությունը, որը ներկայացնում էր նախկին նախագահի շահերը:
Ըստ ընկերության՝ միջազգային կազմակերպությունը Յանուկովիչի հետապնդումը քաղաքական է համարում: «Յանուկովիչն այլևս չի երևում հետախուզվող անձանց ցանկում»,- ասված է հայտարարության մեջ:
Ինտերպոլը հանել է Ուկրաինայի նախկին նախագահի քարտը այն բանից հետո, երբ փաստաբանները բողոք են ներկայացրել՝ հայտարարելով, որ Յանուկովիչի դեմ քրեական գործը քաղաքական բնույթ է կրում: Այդ առնչությամբ հուլիսի 16-ին Ինտերպոլը հանել է նրա անունը իր կայքում տեղադրված հետախուզվող անձանց ցանկից: