|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՖԻՖԱ-ն և Ինտերպոլը (Միջազգային քրեական ոստիկանական կազմակերպությունը) մտադիր են համատեղ ուժերով պայմանավորված խաղերի դեմ պայքարելու ծրագիր մշակել: Այս նպատակով կազմակերպությունները 10 տարվա պայմանագիր են կնքելու:
Հատուկ ծրագրեր կմշակվեն մարզիչների, ֆուտբոլիստների և ակումբների մենեջերների համար, ովքեր նույնպես կարող են օգնել խաղը վաճառելու դեմ պայքարին:
ՖԻՖԱ-ի և Ինտերպոլի ուժերի համատեղման առիթ է հանդիսացել մի շարք պայմանավորված հանդիպումների բացահայտումը Գերմանիայում (մոտ 300 խաղ), Խորվաթիայում (47 խաղ) և Ֆինլանդիայում: Բացի այդ` ՖԻՖԱ-ի ուշադրությանն արժանացան Բոլիվիա-Լատվիա և Բուլղարիա-Էստոնիա ընկերական հանդիպումները, որտեղ բոլոր 7 գոլերը խփվել են տուգանայիններից: