|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պակիստանի թալիբները հայտարարել են, որ վերժ են լուծելու Ուսամա բեն Լադենի մահվան համար:
«Պակիստանի ղեկավարները, նախագահ Զարդարին եւ բանակը լինելու են մեր առաջին նշանակետը, Ամերիկան` հաջորդը»,- Reuters գործակալությանը զանգահարելով` ասել է թալիբների ներկայացուցիչը:
Նաեւ հայտնի է դարձել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարություն է հրապարակել, որում դատապարտում է ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությունները: ՀԱՄԱՍ-ը բեն Լադենին «արաբական սուրբ մարտիկ» է կոչել:
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նուբլը կոչ է արել կազմակերպոթւյան անդամ երկրներին առանձնահատուկ աչալրջություն ցուցաբերել, քանի որ Ուսամա բեն Լադենի սպանությունը նոր ահաբեկչությունների առիթ կլինի. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը: