|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, այն է` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելը:
Yerkir.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատախազությունը քննարկում է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկելու տարբերակը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2016-2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ հափշտակել է առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության արդյունքում վնասի չափը կազմում է 426 միլիոն 343 հազար 650 դրամ։