|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը դեռ վերջնականապես չի որոշել, թե ինչպես է անցկացնելու ամառային հանգիստը և որտեղ: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամառային արձակուրդներն անցկացնելու է իր ընտանիքի հետ, մայրիկի հետ, բայց քանի դեռ արձակուրդը ձևակերպված չէ, դեռ չեն որոշել` Հայաստանո՞ւմ կանցկացնեն, թե՞ արտերկրում:
«Ամենայն հավանականությամբ, օգոստոսին կվերցնեմ արձակուրդը` մեկ շաբաթից մինչև տասը օր տևողությամբ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Ծաղկաձորում անցկացնի իր ամառային հանգիստը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Ծաղկաձոր կգնանք: Ես և մայրիկս նախընտրում ենք Դիլիջանը»: