|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գրիգորյանի այն մեկնաբանությանը, թե Սերժ Սարգսյանը ասուլիսին դիմակ չկրելով կանոն է խախտել, գրում է․
Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված`«օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:
Ինչ վերաբերում է այսօր դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանվելիք քաղաքացիների վիճակագրությունը լրացնելու խնդրին, ապա այս կապակցությամբ նշեմ, որ թեև չի կատարվել որևէ <<օրենքի>> խախտում, սակայն ինքս պատրաստակամ եմ 10,000 դրամով համալրել տուգանքի ֆոնդը: