|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սումգայիթի քաղաքային դատարանը հասարակական ակտիվիստ Ջավիդ Մամեդզադեին դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի: Նրան մեղավոր են ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 535.1 (ոստիկանության նկատմամբ անհնազանդություն) և 211.1 (կարանտինային ռեժիմի խախտում) դրույթները խախտելու համար:
Երկրի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը հերքել է այն պնդումները, թե ակտիվիստին ձերբակալել են Ադրբեջանի հիմնադիր Էմին Ռասուլզադեի նկարով դիմակ կրելու համար:
«Դա ճիշտ չէ: Մյուս կողմից, միկրոբներով լի կտորին կցելով Ռասուլզադեի լուսանկարը, սա անհարգալից վերաբերմունք է պատմական մարդու նկատմամբ: Չէ որ հիգիենայի կանոններին համապատասխան, դիմակը պետք է աղբարկղը գցվի մի քանի ժամ հետո: Արդյո՞ք սա հարգանք է Ռասուլզադեի նկատմամբ», - ասել է Զախիդովը: