|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի Նախիջևանի շրջանում նոյեմբերի 3-ին ձերբակալվել է ընդդիմադիր ակտիվիստ, «Ազգային ճակատ» կուսակցության շրջանային բաժնի ղեկավար Հիջրան Հասիմովը. հայտնում է ադրբեջանական Turan-ը:
«Ազգային ճակատ» կուսակցության Նախիջևանի կազմակերպության ղեկավար Յաշար Բագիրսոյը տեղեկացրել է, որ Հասիմովին նստեցրել են մեքենան ու տարել: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Ոստիկանությունը տեղեկություններ չի հաղորդում Հասիմովի ձերբակալության պատճառների մասին: