|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Որպես այս տարվա ձմեռային ամիսների հանգստի ուղղություններ՝ ռուս զբոսաշրջիկներն ավելի հաճախ ընտրում են Հայաստանը, Թաիլանդը, Թուրքիան, Ադրբեջանը և Շրի Լանկան: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով «Յանդեքս» որոնման համակարգի և ավիատոմսերի ամրագրման տվյալների ուսումնասիրությունը:
Վիետնամն ու Ինդոնեզիան իրենց դիրքերը կորցրել են նվազ հասանելիության պատճառով՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Նշվում է, որ հեռավար աշխատանքի շնորհիվ շատերն են նախընտրում ձմեռային հանգիստն անցկացնել տաք երկրներում, որոնց թվում առաջատարը Հայաստանն է: Ամենանախընտրելի քաղաքներն են՝ Երևանը Փհուկետը, Բաքուն, Կոլոմբոն և Ստամբուլը:
Ամենամատչելի ավիաչվերթերն այս շրջանում իրականացվում են դեպի Հայաստան և Թուրքիա: