|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆիլիպինների առաջնորդ Դուտերտեն դեռ չի ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը` այցելել Սպիտակ տուն: Այս մասին հաղորդում է GMA News-ը:
Պետության ղեկավարը նշել է, որ արդեն պլանավորված ողևորություններ ունի, հղում անելով ծանրաբեռնված աշխատանքայիմ գրաֆիկին: «Ես զբաղված եմ, չեմ կարող հստակ խոստումներ տալ, ես պետք է Ռուսաստան այցելեմ, հետո գնամ Իսրայել»,- ասել է նա լրագրողներին:
Ֆիլիպինների առաջնորդը հայտնի է ԱՄՆ նախագահների հասցեին իր կտրուկ հայտարարություններով: Մասնավորապես Դուտերտեն ԱՄՆ առաջնորդին անվանել է «փողոցայինի տղա»` հայտարարելով, որ «եկել է ԱՄՆ-ին հրաժեշտ տալու ժամանակը»: