|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եթե նրանց կողմից թշնամական գործողություններ ձեռնարկվեն՝ ամերիկացիների և Սիոնիստական ռեժիմի կողմից, նրանք, անշուշտ, հզոր հակահարված կստանան: Իրանի ժողովուրդը սադրիչներին կպատասխանի այնպես, ինչպես արել է մինչ այսօր։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին, հայտնում է IRNA-ն։
Նա ասել է, որ այս տարածաշրջանում կա միայն մեկ պրոքսի ուժ՝ Սիոնիստական ռեժիմը, որի ձեռքով գաղութատերերը ցեղասպանություն և հանցագործություններ են իրականացնում։
Նրա խոսքով՝ հանցավոր սիոնիստական խմբավորումը պետք է արմատախիլ արվի Պաղեստինից։