|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր երկրի նախագահի պաշտոնում հաստատել է երկրորդ ժամկետով վերընտրված Հասան Ռոհանիին. հայտնում է РИА Новости-ն` IRIB հեռուստաալիքին հղումով:
Այդ արարողությունը Իրանի նախագահի երդման արարողության առաջին փուլն է:
«Ես, հետևելով Իրանի ժողովրդի ընտրությանը, հավանություն եմ տալիս քվեարկության արդյունքներին և հաստատում Հասան Ռոհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում»,- ասվում է այաթոլլայի հրամանում, որը նա անձամբ հանձնել է Ռոհանիին:
Իրանի նախագահի ընտրություններն անցկացվել են մայիսի 19-ին: Ռոհանին ստացել էր ընտրողների ձայների 57 տոկոսը: Նախագահի երդման արարողությունը տեղի կունենա խորհրդարանում օգոստոսի 5-ին: