|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ Նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: