|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքական հյուպատոսարանի մոտ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամների բողոքի ակցիայի ժամանակ թուրք հյուպատոսն ու նրա աշխատակիցները հարձակվել են հայ երիտասարդների վրա: Այդ մասին հայտնում Asbarez-ը:
Հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը խլել է տեսագրող երիտասարդի հեռախոսը, իսկ հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենը ոտքերով հարվածել եւ հայհոյել է հայ երիտասարդներին։
Ակցիան ուղղված է եղել թուրքական ժխտողականության դեմ: