|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լիոնում` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ, հայ համայնքը հարգանքի տուրք մատուցեց Սումգայիթի զոհերի հիշատակին:
Yerkir.am-ի հետ զրույցում Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչներից Օդեթ Օութուջյանը նշեց, որ հայ համայնքն ամեն տարի անդրադառնում է կարևոր դեպքերին: «Հայ համայնքն իրեն այստեղ ազատ է զգում, ոչ մի ճնշում չկա: Սա ցույց է տալիս նաև Ֆրանսիայի իշխանության վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ»,- ասաց նա:
Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դանիել Ղազարյանի կողմից ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողի մոտ: