|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բուլղարիայում այգին «Հայեր» անվանելուն դեմ արտահայտված թուրք հյուպատոսն արժանի պատասխան է ստացել:
Բուլղարիայի Հասկովո քաղաքի զբոսայգին «Հայեր» անվանելու որոշմանը Թուրքիան դեմ է հանդես եկել. տեղեկացնում է Haber888-ը:
Այդ հարցով Պլովդիվում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը Թուրքիայի սահմանից 80 կմ հեռու գտնվող Հասկովո քաղաքի քաղաքապետ Գեորգի Իվանովի հետ է հանդիպել և պնդել, որ անհապաղ հետ կանգնեն այդ որոշումից:
Քաղաքապետը, սակայն, «Trud» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Հասկովոյում շատ հայեր կան, և «անվանափոխություն իրականացնելու համար ուրիշ պետությունների թույլտվության կարիք չունեն»:
Հասկովոյի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ հայերից ստացած առաջարկը մտադիր են ուրբաթ քննարկել։