|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը hոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա. տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:
Նույն օրը նախագահը Լիոն քաղաքում հանդիպել է տեղի հայկական միությունները համակարգող խորհրդի մի խումբ անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ կայուն կապերի հաստատումը եւ համակարգված աշխատանքի իրականացումը` հավելելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: