|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 28-ից հուլիսի 7-ը Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը Ֆրանսիայի Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքներում հանդես կգա համերգային ծրագրով: Ծրագրում ընդգրկված են ժողովրդական, դասական և ժամանակակից պարեր: Համերգներին կմասնակցի նաև Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը:
Համերգները նախաձեռնել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը և Ֆրանսիայի հայ երիտասարդական միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ֆրանսիայում համերգային ծրագիրն ավարտելուց հետո` հուլիսի 8-14-ը, «Բարեկամություն» համույթը Իսրայելում կմասնակցի Հայաստանի մշակույթի օրեր ծրագրին: